Ներածման-արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատ «ՆԱՌԱ Կարկին»
-
Կանալային շերտավոր ռեկուպերատոր «ԿՇՌ Կարկին»
-
Ներածման - արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատ «ՆԱՌԱ Կարկին»
-
Սենյակային ներածման - արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատ «ՍՆԱԱ Կարկին»
«Կարկին» ընկերությունը արտադրում է ներածման-արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատներ «ՆԱՌԱ Կարկին» տարբեր արտադրողականության 100մ3/ժամ մինչև 4500 մ3/ժամ։ Կախված հզորությունից արտադրվում են կախովի և հատակին տեղադրվող մոդելներ։
Կիրառում
Ներածման-արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատները օգտագործվում են գրասենյակներում, տներում, սպորտային և հանդիսությունների դահլիճներում, ռեստորաններում և ճաշարաններում, լողավազաններում և բոլոր այլ տարածքներում որոնք պահանջում են օդափոխություն։
Տեխնիկական առանձնահատկությունները
Ներածման - արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատը իրենից ներկայացնում է լիակազմ օդափոխության ագրեգատ, որն ապահովում է
-
մաքուր օդի ներհոսքը և կեղտոտ օդի արտամղումը օդամղիչների միջոցով,
-
օդի ֆիլտրումը,
-
ջերմության ռեկուպերացիան
Ալյումինե 0.15 մմ թիթեղների շարք, որոնք ապահովում են ռեկուպերատորների ջերմային փոխանակման մակերեսը։
Կաղապար
Կաղապարը պատրաստված է ցինկապատ պողպատից և ջերմա ու ձայնամեկուսացված է։ Արտադրվում է կախովի և հատակին ամրացվող տարբերակներով։
Օդազտիչ
Ներմղվող և արտանետվող օդի զտման համար ագրեգատում առկա են երկու պանելային օդազտիչներ G4 մաքրման մակարդակով։ Օդազտիչները հեշտությամբ հանվում են փոխարինման համար։
Օդամղիչ
Օգտագործվում են բարձր արդյունավետությամբ օդամղիչներ, որոնք ունեն արագության 2 ռեժիմ։
Ռեկուպերատոր
Ագրեգատում առկա է ալյումինե ռեկուպերատոր, որն ունի ջերմափոխանակման բարձր արդյունավետություն։ Ռեկուպերատորը ունի կոնդենսատի հավաքման և հեռացման համակարգ։ Տարվա ցուրտ եղանակներին ռեկուպերատորի սառցակալման կանխարգելման նպատակով ագրեգատն ունի ակտիվ պաշտպանության համակարգ։
Ջերմային տվիչի հրահանգով ժամանակավոր դադարեցվում է ներմուծող օդամղիչի աշխատանքը, տաք արտանետվող օդը տաքացնում է ռեկուպերատորը։ Հետո ներմուծող օդամղիչը միանում է, և ագրեգատը շարունակում է իր աշխատանքը սովորական ռեժիմով։
Ռեկուպերատորի շրջանցում
Նախատեսված է մտնող օդի ռեկուպերատորի շրջանցման ճանապարհ օդափոխվող տարածքի սառեցման համար։
