Karkin Heat Exchangers

  • Facebook

+374 91 42-51-21

karkinLLC@mail.ru

 

© 2019 Karkin LLC

Սենյակային ներածման-արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատ «ՍՆԱԱ Կարկին»

«Կարկին» ընկերությունը արտադրում է սենյակային ներածման-արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատ«ՍՆԱԱ Կարկին»։

Նշանակությունը

Սենյակային ներածման-արտածման ջերմության ռեկուպերացիայով օդափոխության ագրեգատը  իրենից ներկայացնում է լիակազմ օդափոխության ագրեգատ, որն ապահովում  է

  • մաքուր օդի ներհոսքը և կեղտոտ օդի արտամղումը օդամղիչների միջոցով,

  • օդի ֆիլտրումը,

  • ջերմության ռեկուպերացիան

 Նախատեսված է առանձին սենյակների, առանձնատների և հասարակական շենքերի առանձին սենյակների համար և չի պահանջում օդատար համակարգի առկայություն։ ։

Առաձնահատկությունները
  • Արտադրողականությունը 100 մ3/ժ

  • Ռեկուպերացիայի արդյունավետությունը 70%

  • Անձայն աշխատանք 22-41 դեցիբել

  • Օդի մաքրում օդազտիչների օգնությամբ

  • Հեշտ տեղադրում

  • Հարմար է անընդմեջ աշխատանքի համար

Կաղապար

Ջերմա ու ձայնամեկուսացված է։ Ագրեգատի արդի դիզայնը թույլ է տալիս այն օգտագործել ցանկացած ինտերիերում։ Հեշտությամբ հանվող դիմային մասը ապահովում է ագրեգատի հեշտ սպասարկում օրինակ մաքրում կամ զտիչների փոխարինում։

Տեղադրում

Դրսի մաքուր օդի ներմուծումը սենյակ և սենյակից կեղտոտ օդի արդտահանումը իրականացվում է երկում 100-125 մմ. տրամաչափ ունեցող անցքերի օգնությամբ։

Զտիչ

Ներմուծվող և արտածվող օդի մաքրումն իրականացվում է օդազտիչներով։

Զտիչներն ապահովում են փոշուց, միջատներից մաքրված օդի մատակարարումը և ապահովում են ագրեգատի տարրերի պաշտպանությունը խցանումներից։

 
​Ռեկուպերատոր

Սենյակային ագրեգատում տեղադրված է ալյումինե դեմ-դիմաց հոսքով ռեկուպերատոր։ Ռեկուպերատորը թույլ է տալիս օգտագործել հեռացվող օդի տաքությունը ներմուծվող օդի տաքացման համար և հակառակը։

 

​Սենյակային ներածման-արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատի և օդափոխության համատեղ օգտագործումը սենյակի անհրաժեշտ միկրոկլիմայի ապահովման արդյունավետ միջոց է, որը թույլ է տալիս նաև զգալի տնտեսում. ձմռանը ռեկուպերատորը տնտեսում է ջերմությունը, իսկ ամռանը՝ զովությունը։

pritochnaya_ustanovka_3.jpg
This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now