Կանալային շերտավոր ալյումինե
ռեկուպերատորներ ԿՇՌ Կարկին
(ջերմության վերաօգտագործիչ՝ օդի)
համատեղելի ցանկացած արտադրողի սարքավորումների հետ
-
Կանալային շերտավոր ռեկուպերատոր «ԿՇՌ Կարկին»
-
Ներածման - արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատ «ՆԱՌԱ Կարկին»
-
Սենյակային ներածման - արտածման ջերմության ռեկուպերացիայով ագրեգատ «ՍՆԱԱ Կարկին»
«Կարկին» ընկերությունը արտադրում է ալյումինե շերտավոր ռեկուպերատորներ պատվիրատուի չափսերով, համատեղելի ցանկացած արտադրողի սարքավորումների և օդատարների հետ։
Տեխնիկական առանձնահատկությունները
Կանլային շերտավոր ռեկուպերատորը (ԿՇՌ) իրենից ներկայացնում է ջերմափոխանակիչ կազմված հատուկ ձևավոր ալյումինե 0.15 մմ թիթեղներից, որոնք ապահովում են ռեկուպերատորների ջերմային փոխանակման մակերեսը։ Շերտավոր ռեկուպերատորները թույլ են տալիս օդափոխություն իրականացնելիս խնայել էներգետիկ ծախսերի մինչև 70%։ Ռեկուպերատորները արտադրվում են պատվիրատուի չափսերով, համատեղելի ցանկացած արտադրողի սարքավորումների և օդատարների հետ։
Ջերմափոխանակիչը արտադրվում է ալյումինից և չի պարունակում որև է ուրիշ նյութ։ Թիթեղների միջև հեռավորությունը կազմում է 8-10 մմ։
Կաղապարը պատրաստվում է ցինկապատ թիթեղից և հագեցվում է կցաշուրթերով: Դրանք նախատեսված են ռեկուպերատորների օդափոխության և օդորակման ստանդարտ համակարգերում տեղադրման համար։
Օգտագործման պայմանները
Ներմղվող և արտանետվող օդը չպետք է պարունակի պինդ, մանրաթելային, կպչուն, ագրեսիվ տարրեր ու պայթուցիկ խառնուրդներ։
Ռեկուպերատորները կարող են շահագործվել ինչպես հորիզոնական, այդպես էլ ուղղահայաց դիրքում, ապահովելով կոնդենսատի ելքը անհրաժեշտ տեղում։
Պարագաներ
Շերտավոր ռեկուպերատորների հետ կարելի պատվիրել՝
-
Օդափոխման համակարգերում ռեկուպերատորների տեղադրելու նպատակով օգտագործվող 45 ° ծնկներ ցանկացած համակցությամբ:
-
Սեզոնային ներդիր։
Ռեկուպերատորների չափերը
*Հնարավոր է պատրաստել պատվիրատուի չափսերով, համատեղելի ցանկացած արտադրողի սարքավորումների հետ։
Արտադրվում են ինչպես ուղղանկյուն, այնպես ել կլոր օդատարների համար։
Տեղադրում և սպասարկում
Ռեկուպերատորների տեղադրումն իրականացվում է նույն կերպ, ինչպես օդափոխման համակարգի մյուս մասերը: Եզրերի չափերը լիովին համընկնում են։
-
կոնդենսատի արտահոսքի համար նախատեսված է ելք, որը կցվում է կափարիչի ամենացածր կետին։
-
Ռեկուպերատորի տաք եւ սառը օդի մտնելուց առաջ խորհուրդ է տրվում տեղադրել ֆիլտրերը։
Աշխատանքային պայմաններից կախված, տարին մեկ անգամ, կամ մի քանի տարին մեկ, նպատակահարմար է ապամոնտաժել ռեկուպերատորը օդափոխության համակարգից և լվանալ տաք ջրով, հոսող կամ սուզելով ջրում: Լվալու համար թույլատրվում է օգտագործել լվացող, ոչ ագրեսիվ նյութեր: Սպասարկումը կարող եք պատվիրել «Կարկին» ՍՊԸ -ին։
Մենք կօգնենք Ձեզ ընտրել ռեկուպերատորի ճիշտ չափսը։
Տեխնիկական բնութագրերը և գները


Նորություններ
Ուշադրություն
Հայաստանի շուկայում շերտավոր ռեկուպերատորի անվան տակ վաճառվում է ապրանք, դրսից ունի ռեկուպերատորի տեսք, իսկ ներսը լցոնած է պլաստիկով։ Պլաստիկը ջերմամեկուսիչ է և չի կարող իրականացնել ջերմափոխանակում։ Այդ, այսպես կոչված, «ռեկուպերատորը» չեն կատարում ջերմափոխանակում, այլ միայն բարձրացնում են օդափոխման համակարգի դիմադրությունը և ծախսերը: